Չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփ կրտսերի այցը Հայաստան: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել: Դոնալդ Թրամփ կրտսերը, իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատումը ստանալուց հետո, որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից:               
 

Ով կարծում է, որ սրանք հանգիստ են գնալու՝ առանց արյունահեղության, չարաչար սխալվում է

Ով կարծում է, որ սրանք հանգիստ են գնալու՝ առանց արյունահեղության, չարաչար սխալվում է
28.09.2025 | 12:45

«ՈՒնեինք աչք ու չուզեցինք տեսնել։

Երբ տեսանք․․․ չուզեցինք հավատալ։

Մորթվում էինք, բայց չէինք ուզում սովորել ողջ մնալու ճամփան։

Թող մի անգամ էլ հայը լինի ոճրագործ, թող մի անգամ էլ հայը լինի բարբարոս ու գազան»։

Շահան Նաթալի

Այս դավաճաներին սիրաշահելով իրենց բնից չես հանի։

Այս իշխանության վզին է Հայաստանի ու Արցախի հողի վաճառքը։

Ով կարծում է, որ սրանք հանգիստ են գնալու՝ առանց արյունահեղության, չարաչար սխալվում է։

Պատրաստվեք ներքին պատերազմի, սրանք կհրահրեն ներքին պատերազմ, որպեսզի իրենք թռնեն․․․ պիժոնը (սամվել բաբայանը) ձեզ օրինակ։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Начало формы

Դիտվել է՝ 2083

Մեկնաբանություններ